211652_close_icon
views-count13382 դիտում article-date 10:46 20-05-2020

Արցախում, դեռևս չպարզված հանգամանքներում, զինծառայող է մահացել

Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հենրիկ Սամսոնի Արամյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր