211652_close_icon
views-count1323 դիտում article-date 12:46 26-03-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է, Պերճ Սեդրակյանի հետ խոսել է ՀԲԸՄ ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, հատկապես կարևորել կրթական, մշակութային և հումանիտար այն ձեռնարկները, որոնք նպատակ ունեն սփյուռքահայ երիտասարդ սերնդի մեջ սերմանել հետաքրքրություն ազգային հարուստ ժառանգության և ավանդույթների նկատմամբ: Ողջունելով կազմակերպության ընդլայնվող ներկայությունն ու գործունեությունը Հայաստանում՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Միության ներգրավվածությունը համահայկական նշանակության խնդիրների լուծման գործում: Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը և Պերճ Սեդրակյանն անդրադարձել են նաև Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, դրանց զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ՀԲԸՄ-ի առաքելությանը, հայակենտրոն ու հայաստանակենտրոն ծրագրերի իրականացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր