211652_close_icon
views-count59284 դիտում article-date 09:43 26-03-2019

Ավտովթար Երևանում. 36-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառերին. օպերատիվ են գործել փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու Աջափնյակ «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Էդգար Մելոյանը իր վարած Mercedes մակնիշի 96 XR 096 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և առաջ ընթանալով՝ բախվել մեկ այլ ծառի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից ժամանել է նյութական վթարներով զբաղվող խումբը, որտեղ փաստի առթից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Աջափնյակ վարչական շրջանի «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները՝ տնօրեն Վահան Մաքսապետյանի գլխավորությամբ։ Կանաչապատման աշխատակօցները էլեկտրական սղոցով (դռուժբա) մասնատեցին տապալված ծառը, այն հեռացրեցին, որից հետո մաքրեցին տարածքը։ Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր