211652_close_icon
views-count16496 դիտում article-date 16:34 25-03-2019

Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է ինձ, ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից. Վալերիյ Օսիպյան. tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունն այդ մասով հաղորդում է տարածել, և ես հրավիրել եմ իրեն, զրուցել եմ հետը, կարծեմ՝ ֆեյսբուքում տարածել էր, որ ոստիկանապետից սպառնալիք չի ստացել, որևէ մեկն իրեն չի սպառնացել. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` անդրադառնալով politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի այն հայտարարությանը, թե ոստիկանապետը սպառնացել է իրեն, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/03/25/Osipyan/2956526?fbclid=IwAR02MztDKejsbMtgmLOkmQTwv_256cLe6mQIBmQwf-8-4lN_PpzlICx77iw]Tert.am[/url]-ը։ «Խնդիրն այն էր, որ կային ֆեյսբուքյան օգտատերեր, որոնք Բորիս Մուրազիի հոդվածների տակ մեկնաբանություններ էին գրում, բայց, անկեղծ ասած, այդ օգտատերերի գրածների մեջ էլ չկային կյանքին, առողջությանն ուղղված սպառնալիքներ: Թեպետ դրանք չկային էլ` ես հանձնարել եմ և ճտշումներ են տեղի ունենում»,- ասաց ոստիկանապետը: Հարցին՝ ինչո՞ւ է զանգահարել նրան, եթե դրա համար կա մամուլի ծառայություն, Օսիպյանն ասաց, որ ինքը շատ լրագրողների է զանգում, լրագրողներն էլ իրեն են զանգում: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/03/25/Osipyan/2956526?fbclid=IwAR02MztDKejsbMtgmLOkmQTwv_256cLe6mQIBmQwf-8-4lN_PpzlICx77iw]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր