7404 դիտում
18:43 24-03-2019
Սիփան Փաշինյան. Ցանկանում եմ ձեր հետ կիսվել իմ մտահոգությամբ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի տավուշցիներ, ուզում եմ ձեր հետ կիսվել իմ մտահոգությամբ, որը վերաբերում է ներդրումներին և հնարավոր աշխատատեղերի բացմանը:
Ինչպես գիտեք, մեր մարզում կան սովետական միությունից ժառանգված արտադրական շինություններ, որոնք պատկանում են նախկին իշխանական և մերձիշխանական ներկայացուցիչներին, որոնք, ժամանակի ընթացքում չօգտագործելու հետևանքով , գտնվում են, մեղմ ասած, անմխիթար և թալանված վիճակում, ինչպես նաև, ըստ նախնական տեղեկությունների, կուտակել են գույքահարկի ահռելի պարտքեր:
Հեղափոխությունից հետո արտերկրում բնակվող մի քանի գործարարների հետ ունեցել եմ հանդիպումներ` քննարկել ենք մի շարք ներդրումային ծրագրեր, որից հետո այդ սեփականատերերը ներդրողների կողմից ստացել են գնման առաջարկներ:
Ի պատասխան, ներդրողները ստացել են չհիմնավորված, անտրամաբանական, ներքին շուկայական գների հետ կապ չունեցող բարձր գներ:
Ինչ ունենք արդյունքում` մարզի տեսքը փչացնող, անմխիթար վիճակում գտնվող շինություններ, գույքահարկի կուտակած պարտքեր, որոնք ներկայումս նույնպես շարունակվում են չվճարվել և որը ամենակարևորն է` չբացված աշխատատեղեր:
Ներդրումներին խոչնդոտող այս խնդիրը լուծելու համար` պատրաստվում եմ քննարկումներ ունենալ ոլորտի մասնագետների հետ, փորձել լուծումներ գտնել և հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ», նշել է պատգամավորը:
Նմանատիպ նյութեր
13382 դիտում
20:12 29-12-2019
Սիփան Փաշինյան. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ճանապարհային ոստիկանությանը
Այս բաժնից
250 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
283 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
256 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ