Ցանկանում եմ բոլորի հետ կիսվել Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների ստեղծագործություններով. Քիմ Քարդաշյանը ոգեկոչել է անմեղ զոհերի հիշատակը
Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել՝ ոգեկոչելով Ցեղասպանության զոհերի հիշատակն ու ներկայացնելով կոտորածից մազապուրծ եղած հայերի ժառանգների ստեղծագործությունները:
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը և ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է այն: Ցանկանում եմ բոլորի հետ կիսվել բանաստեղծություններով, որոնք հեղինակել են Ցեղասպանությունից փրկված մարդկանց թոռները»,- իր թվիթերյան էջում գրել է Քիմը:
Վերջինս ստորև հրապարակել է վերոնշյալ անգլալեզու ստեղծագործություններից մեկի տեսանյութը, որն ուղեկցվում է համապատասխան պատկերազարդմամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը, որի հեղինակը սիրիահայ նկարիչ Գևորգ Մուրադն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Today is the 105th anniversary of the Armenian genocide and I’m so proud that America has recognized this. I want to share with you all some poems written by grandchildren of genocide survivors
— Kim Kardashian West (@KimKardashian) April 24, 2020