Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մարտի 24-ին, ժամը 12:55-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 38/1 շենքում քաղաքացիները մնացել են վերելակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները վերելակային ծառայության մասնագետի հետ համատեղ Լ.Պ.-ին (ծնված 1987թ.), Ա. և Հ.Դ.-երին (ծնված 2012թ. և 2015թ.) դուրս են բերել վերելակից: