211652_close_icon
views-count25638 դիտում article-date 12:12 24-03-2019

Ճանապարհային ոստիկանության հետաքննիչները նույնպես մասնակցեցին համապետական շաբաթօրյակին. աշխատանքներին հետևում էին ավագ հետաքննիչների երեխաները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 23-ին, հայտարարված համապետական շաբաթօրյակին իրենց մասնակցությունն ունեցան նաև Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչները՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ: Հետաքննիչները մաքրեցին ու կարգի բերեցին Թայիրովի փողոցում իրենց բաժնի առջև և հարակից տարածքը: Կուտակված մի քանի պարկ աղբը բեռնատարով տեղափոխվեց, քանի որ այնքան շատ էր, որ հնարավոր չէր ձեռքով տեղափոխել: Հետաքննիչները «ջիգյարով» կպել էին գործին, իսկ նրանց աշխատանքերին հետևում էին ավագ հետաքննիչներ Գրիգոր Կիրակոսյանի տղան՝ Արսեն Կիրակոսյանն ու Անդրանիկ Ւսախանյանի տղան՝ Քաջիկ Իսախանյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հետաքննիչներն ասում էին. «Բաժնի պետ Սամվելյանը կանտրոլ աներ, ըտենց շուգատ չէինք ըլնի, ինչքան Արսենից ու Քաջիկից: Երեխաները մեր առջև խնդիր էին դրել՝ ով գլուխ պահեց ու թերացավ շաբաթօրյակի ժամանակ, ապա նա գիշերը ռեզերվ է մնալու դեպքի վայր գնալու համար: Բարեբախտաբար, ոչ ոք գիշերը դեպքի վայր չգնաց: Օրվա վթարների վայրերում հետաքննչական աշխատանքները ղեկավարեց ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը»: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր