211652_close_icon
views-count3267 դիտում article-date 16:02 23-03-2019

Համաներմամբ ազատվել է 628 անձ, որից 66-ն արդեն կատարել է 121 հանցագործություն. փոխոստիկանապետ. Tert.am

Կառավարության 2018թ-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն առաջին փոխոստիկանապետ Արման Սարգսյանից հետաքրքրվեց, 2018-ի համաներումից հետո հանցագործությունների թվի ինչքան աճ է գրանցվել։ Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/03/22/arman-sargsyan/2954764?fbclid=IwAR0SqZe6VA_fx5Hiyz0Vlpld26SjWXaJqEYN5QvppXhecQEt8OIMoYpGsxs]Tert.am[/url]-ը, Արման Սարգսյանն ի պատասխան նշեց, որ 628 անձ է համաներմամբ ազատվել, որից 66-ն արդեն կատարել է 121 հանցագործություն: «Հիմա ընդամենը այս 66 կրկնահանցագործուններից, ովքեր ազատվել են, 16-ն են ՔԿՀ-ներում, 46-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը և այլն»,-ասաց նա: Ըստ նրա, այստեղ երկակի մոտեցում կա: «Եթե նայում ենք անվտանգության տեսանկյունից, ապա մարդիկ պետք է այնտեղ լինեն, բայց եթե մարդու իրավունքների, միջին ծանրության հանցագործությունների տեսանկյունից նայենք, ապա շատ հաճախ դրանք ոչ մեծ ծանրության են, նրանց նկատմամբ նույնիսկ խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություններ չեն ներկայացվում դատարաններ»,-ասաց նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://https://www.tert.am/am/news/2019/03/22/arman-sargsyan/2954764?fbclid=IwAR0SqZe6VA_fx5Hiyz0Vlpld26SjWXaJqEYN5QvppXhecQEt8OIMoYpGsxs]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր