211652_close_icon
views-count1693 դիտում article-date 21:55 22-03-2019

Նիկոլաս Տալյաֆիկո. «Այաքսը» ամբողջ թիմով պետք է կանգնեցնի Ռոնալդուին

«Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն անդրադարձել է «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի հանդիպումներին: «Մեր մոտ նույն խանդավառությունն է լինելու, ինչ՝ «Ռեալի» հետ խաղերում: Ռոնալդուն անհրաժեշտ է կանգնեցնել ամբողջ թիմով: Նման մակարդակի խաղացողների դեմ մենք պետք է տիրենք գնդակին, խափանենք գրոհները, փորձենք վերահսկել խաղի ընթացքը: Հեշտ չի լինելու, սակայն մենք 180 րոպե ունենք», ասել է Տալյաֆիկոն:

Նմանատիպ նյութեր