Վարանը թիմակիցներին հայտնել է, որ ցանկանում է ամռանը հեռանալ «Ռեալից»
«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է լքել թիմը:
Ֆրանսիացին իր թիմակիցներին արդեն հայտնել է, որ ամռանը մտադիր է հեռանալ «Ռեալից»: Վարանը հոգնել է մադրիդյան ակումբում առկա մթնոլորտից և ցանկանում է նոր թիմում իր ուժերը փորձել:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է պահել պաշտպանին, սակայն մտավախություն ունի, որ չի կարողանա համոզել Վարանին մնալ թիմում:
Ավելի վաղ Վարանի՝ թիմից հեռանալու մասին հայտնել էր L’Equipe-ը: