Երևանի բոլոր զբոսայգիները կգույքագրվեն. Հայկ Մարության
Երևանի բոլոր այգիները կգույքագրվեն, իսկ հայտնաբերված խախտումները կուղարկվեն դատախազություն: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, Երևանի քաղաքապետարանում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանի ելույթին՝ կապված Կիրովի անվ. մանկական զբոսայգու անմխիթար վիճակի հետ:
Քաղաքապետը նշեց, որ արդեն 3 ամիս է՝ Կիրովի այգին քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է և, ցավոք, այգում այդ շինությունները իրականացվել են մինչև ներկայիս քաղաքային իշխանությունները:
«2002 թվականից այն տրված է վարձակալության՝ 50 տարի ժամկետով, և որպես պայմանագրի կողմ Երևանի քաղաքապետարանն այստեղ շատ թույլ է»,-նշեց Հ. Մարությանը՝ վստահեցնելով, որ բոլոր լծակներն օգտագործվելու են՝ ամենը կարգի բերելու համար: