3624 դիտում
15:54 21-03-2019
Վարչապետը դեմ է աջ ղեկով մեքենաների հարցը կառավարության նիստում հապճեպ քննարկելուն
Կառավարության նիստում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ աջ ղեկով մեքենաների վերաբերյալ ընդունված օրենքից հետո համապատասխան ժամկետն ավարտվել է, և կառավարությունը պետք է համապատասխան որոշումներ ընդունի, որպեսզի այդ մեքենաները հնարավոր լինի ներմուծել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց, որովհետև հենց այդ խնդրի քննարկումից առաջ բացահայտվել էր, որ նախկինում հապճեպ ընդունված որոշումներից մեկի պատճառով խնդիր է առաջացել, ինչը հանգեցրել է 260 մարդու աշխատավարձի` առնվազն 3 ամսով հետաձգման։
«Կոմիտեի նիստ արեք։ Եթե կա անհրաժեշտություն, հրավիրեք կառավարության արտահերթ նիստ, և այդ հրատապ հարցերը քննարկեք։ Եվ կրկին ասում եմ՝ պետք չէ բերել վերջին րոպեներին մտցնել ինչ-որ բաներ օրակարգի մեջ»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
3544 դիտում
16:26 11-11-2018
Աջ ղեկով մեքենաների հարցը կլուծվի․ տրանսպորտի փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 24news.am
Այս բաժնից
643 դիտում
09:02 06-05-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում
838 դիտում
23:57 05-05-2024
Երթը դեպի Երևան կշարունակվի վաղն առավոտյան
730 դիտում
23:01 05-05-2024
Մայիսի 5-ը Ռազմական ոստիկանության օրն է