211652_close_icon
views-count1632 դիտում article-date 13:52 21-03-2019

ԱԺ-ն մարտի 26-ին կգումարի արտահերթ նիստ կառավարության առաջարկած օրակարգով

Կառավարությունն այսօր ընդունած որոշմամբ՝ 2019 թվա­կա­նի մարտի 26-ին գումարվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո ԱԺ ար­տա­հերթ նիստ գումարելու առաջարկություն է ուղարկել Ազգային ժողով: Նիստի օրակարգում են՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանա­դրա­կան օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադ­րա­կան օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը:

Նմանատիպ նյութեր