ԱԺ-ն նոյեմբերի 21-ին կգումարի արտահերթ նիստ՝ Կառավարության առաջարկած օրակարգով
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Ազգային ժողովի նախագահին առաջարկել 2018 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում կընդգրկվեն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքների ու մի քանի միջազգային պայմանագրեր վավերացնելու մասին նախագծերը: