7554 դիտում
14:44 16-11-2020
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարում է. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի օրակարգով
Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհրդարանում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ:
Առնվազն զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը միայն այսօր՝ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց ու Արցախը հանձնելուց հետո է հիշում երկրի քաղաքական ուժերին:
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն այս ընթացքում քանիցս հրապարակավ պաշտոնապես դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով օր առաջ կազմակերպել հանդիպում քաղաքական ուժերի հետ, ինչը, գուցեև, հնարավորություն տար մեղմացնելու արհավիրքը, նվազեցնելու զոհերը և տարածքային կորուստները:
Նիկոլ Փաշինյանը մեր բոլոր հրապարակային կոչերն ու իրեն ուղղված հանդիպման առաջարկը մերժել է:
Այսօր «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի օրակարգով:
Նմանատիպ նյութեր
913 դիտում
07:28 11-06-2024
ՔՊ խմբակցությունը քվորում չի ապահովի կառավարության հրաժարականի օրակարգով նիստին. «Ժողովուրդ»
5697 դիտում
10:43 25-06-2018
Հուլիսին կարող է կայանալ Թրամփ-Պուտին հանդիպումը՝ նախքան կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը