3901 դիտում
10:50 21-03-2019
Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրները կպարզի բժիշկների խումբը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանավորված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ստուգելու նպատակով ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե նա իրականում ինչ առողջական խնդիրներ ունի, և արդյոք առողջական վիճակի մասին ներկայացված փաստաթղթերը համապատասխանո՞ւմ են իրականությանը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը այս քայլին է գնացել այն բանից հետո, երբ կաշառքի գործով կալանավորված Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ը կարծիք հայտնեց` հօգուտ մեղադրյալի:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ՀՔԾ լրատվական բաժնից հաստատել են տեղեկությունները. «Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Հանձնաժողովում ընդգրկվել են նաև պաշտպանության կողմի միջնորդած 3 փորձագետներ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
12969 դիտում
11:04 19-09-2018
Վարչապետը ստուգում է տվյալների իսկությունը և նոր միայն հայտարարում․ մնացածը կպարզի քննությունը․ Եղոյան․ «Ժողովուրդ»
7539 դիտում
17:20 03-04-2014
Նոր մանրամասներ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին
31089 դիտում
09:25 11-07-2018
Կա ոչ արդար մոտեցում. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը օր օրի վատանում է. «Ժամանակ»
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1756 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1513 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»