211652_close_icon
views-count1276 դիտում article-date 16:58 20-03-2019

Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետներն այցելել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Ճանաչողական այցով Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան են այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետները: Հանդիպման ընթացքում առողջապահության ոլորտի մասնագետները հնչեցրին հարցեր, որոնք վերաբերում էին ԵՊԲՀ-ի կրթական համակարգին. բուհական, շարունակական կրթությանը, հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերին՝ հետագա համագործակցության ծրագրերն ընդլայնելու նպատակով: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերը՝ ինչպես կրթական, այնպես էլ բուժական, հաջողված են ու շարունակական: «Ես հայտնում եմ մեր պատրաստակամությունն այդ բոլոր ծրագերը պատշաճ իրականացնելու վերաբերյալ»,-նշեց ԵՊԲՀ ռեկտորը՝ ավելացնելով, որ բժշկական համալսարանը լինելով խոշոր կրթական, գիտական կառույց, իր գլխավոր խնդիրներից է համարում բժշկական օգնության որակի բարձրացումը, որի անբաժան մասը բժշկական կադրերի պատրաստումն է: Առողջապահության ոլորտի մասնագետներն անդրադարձան ԵՊԲՀ-ի գործունեության տարբեր ուղղություններին, այդ թվում՝ շրջանավարտների աշխատանքի հեռանկարներին ու հնարավորություններին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների, միջազգային փորձագետների հետ հանդիպմանը ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը, Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն ու Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր