211652_close_icon
views-count2450 դիտում article-date 10:36 05-05-2014

Փորձագետներն այսօր կայցելեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հավատարմագրման գործընթացի շրջանակներում այսօր մեկնարկում է փորձագիտական խմբի այցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: Մայիսի 5-14-ը փորձագիտական խումբը կայցելի ՀՊՏՀ Երևանյան կրթահամալիր, Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղեր, որտեղ ուսումնասիրություններ կկատարի`հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա: Խումբը հանդիպում-քննարկումներ կունենա բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, շրջանավարտների և ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ: Մինչ այս բուհն արդեն ներկայացրել է ինքնավերլուծություն ըստ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) մշակած ձևաչափի, փորձագիտական խումբն էլ ուսումնասիրել է այն: Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի այցելության արդյունքները, խմբի ղեկավարը վերջնական զեկույց կներկայացնի, որի հիման վրա էլ կկազմվի բուհի հետագա բարելավման պլանը: Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող: Հանձնաժողովի ղեկավարն է ՀԱԱՀ ամբիոնի վարիչ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արա Ամիրյանը: Միջազգային փորձագետը Լեհաստանից է. տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միեչիսլավ Սոխան Լեհաստանի հավատարմագրման հանձնաժողովի փոխնախագահն է: Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Նմանատիպ նյութեր