1581 դիտում
16:22 29-04-2019
Օլիմպիական խաղերի ամերիկահայ բժիշկ-մասնակից Հուրի Գեբեշյանն այցելել է Հերացու անվան բժշկական համալսարան
ԵՊԲՀ-ում երկուշաբթին սպորտային էր: Բժշկական համալսարանի հյուրն էր Օլիմպիական խաղերի ամերիկահայ բժիշկ-մասնակից Հուրի Գեբեշյանը, ով Հայաստանը ներկայացրել է ամենաբարձր հարթակներից:
Հանդիպմանը ներկա սովորողների ու բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ Հուրի Գաբեշյանը կիսվեց առողջ ապրելակերպի իր հարուստ փորձով՝ ընդգծելով, որ Հայաստան գալու առաքելություններից մեկն էլ մարմնամարզության մակարդակը բարձրացնելն է:
Օլիմպիական խաղերի բժիշկ-մասնակիցը հատկապես կանանց խորհուրդ տվեց երբեք թույլ չտալ, որպեսզի ձախորդությունները կարողանան խոչընդոտել հասնելու իրենց երազանքներին:
«Չպետք է ուշադրություն դարձնել այն մարդկանց վրա, ովքեր միշտ կրկնում են, թե չենք կարող հասնել մեր երազանքներին: Առանց ցանկության ու աշխատասիրության ոչնչի էլ չենք հասնի»,-ասաց նա՝ մեկ անգամ ևս կրկնելով, որ անչափ ուրախ է գտնվել Հայաստանում և հատկապես ԵՊԲՀ-ում:
Նշենք, որ մեր հայրենակիցն առաջին և միակ հայ կին օլիմպիական մարմնամարզիկն է, ում անունով «Գեբեշյան» անվանմամբ հայտնի հնարք կա մարմնամարզության մեջ:
Հուրի Գաբեշյանը 2011թ. ավարտել է Այովայի համալսարանը և ստացել մարմնակրթական վերապատրաստման բակալավրի աստիճան։ Վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել 2012թ. Օլիմպիական խաղերին, թողել է սպորտը և բժիշկ դառնալու մտադրությամբ ընդունվել է Ուեյք Ֆորեսթի բժշկական դպրոցը: Երկու տարի անց՝ ավարտելով, ստացել բժշկի որակավորում և այժմ աշխատում է Օհայոյի Քլիվլենդի հիվանդանոցում։
Նմանատիպ նյութեր
3658 դիտում
16:28 18-04-2016
Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է ձեռք բերել
2553 դիտում
13:03 17-02-2017
ՀԵՀ-ը և Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը կստեղծեն էլեկտրոնային բժշկական գրադարան
Այս բաժնից
742 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
568 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1111 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից