47701 դիտում
10:36 19-03-2019
Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանում. Կոտայքի մարզի 29-ամյա և 23-ամյա երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ մարտի 19-ին, վիճաբանույթյուն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Մասիս Բարսեղյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի աջ կողմնային շրջանի ծակած-կտրած պրոֆոլ արյունահոսող վերք» ախտորոշմամբ, և 23-ամյա Վոլոդյա Խաչատրյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ դեպքը տեղի է ունեցել Չարենց փողոցի Խրիմյան Հայրիկ դպրոցի հարևանությամբ։
Հերացու անվան թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել վիրավորների կյանքը փրկել, սակայն նրանք որոշ ժամանակ պետք է մնան հիվանդանոցում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2197 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)