1749 դիտում
10:01 19-03-2019
Ինչու է Արամ Սիմոնյանն աշխատանքից ազատել պրոռեկտորին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ աշխատանքից ազատվեց ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, սակայն այս տեղեկությունը լրատվականներում հայտնվեց միայն անցնող շաբաթվա վերջում և առանձնապես մեծ ուշադրության չարժանացավ:
«Փաստ» թերթը պարզել է, որ նախկին պրոռեկտորը փակ ֆորմատով հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ և խոստացել, որ համալսարանում ներքին աժիոտաժ կստեղծի, նաև նշել, որ հատուկ ընթացակարգով կաշխատի դասախոսական թևի հետ, որպեսզի ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ դժգոհության ալիք բարձրացնեն:
Այս ամենի մասին էլ տեղեկացել է ռեկտոր Արամ Սիմոնյանը և «վստահությունը կորցնելու» հիմքով նրան ազատել աշխատանքից: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները ԵՊՀ-ում «քաոս» կազմակերպելու համար Գևորգյանին խոստացել էին ռեկտորի պաշտոնը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
14016 դիտում
17:29 26-05-2015
Երեւանում պրոռեկտորին սպասարկող ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել հեծանվորդ-երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
29826 դիտում
21:12 28-08-2015
Երևանում ԱԺ նախկին պատգամավորի անվտանգության աշխատակիցը իր ընկերների հետ ծեծի են ենթարկել պրոռեկտորին և նրա աղջկան
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1753 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1513 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»