211652_close_icon
views-count29517 դիտում article-date 21:12 28-08-2015

Երևանում ԱԺ նախկին պատգամավորի անվտանգության աշխատակիցը իր ընկերների հետ ծեծի են ենթարկել պրոռեկտորին և նրա աղջկան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն ատրահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով` մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է օգոստսոի 20-ի կեսգիշերին` Մաշտոց և Թումանյան փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչներ, 23-ամյա Գոռ Ստեփանյանի, 30-ամյա Վրեժ Խաչատրյանի և 27-ամյա Դավիթ Խաչատրյանի կողմից Երևանի բնակիչներ, 65-ամյա Վարդան Հովասափյանին և նրա աղջկան ` 38-ամյա Վիկտորիա Հովասափյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Վ. և Դ. Խաչատրյանները եղբայրներ են, իսկ Գ. Ստեփանյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Լեդի Հակոբ մականվամբ Հակոբ Հակոբյանի անվտանգության աշխատակիցն է: Տուժածներից Վ. Հովասափյանը երկար տարիներ աշխատել է Երևանում գործող բարձր ուսումնական հաստատություններից մեկում որպես պրոռեկտոր: Գ. Շամշյանը հայտնում է, որ ոստիկանության կենրոտնական բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են տեղափոխել կասկածյալներ Գ. Ստեփանյանին և Վ. Խաչատրյանին: Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի նրանց նկատմամբ: Դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել է քննիչի միջնորդությունը և Գ. Ստեփանյանն ու Վ. Խաչատրյանը վերցվել են կալանքի: Գ. Շամշյանի տեղեկություններով` քննչական բաժինը Դ. Խաչատրյանին կալանավորելու համար նույնպես դիմել է նշված դատարան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր