211652_close_icon
views-count2104 դիտում article-date 16:08 18-03-2019

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը պատրաստ է աջակցել Բուխտատիի սպանության քննությանը

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել Օլեքսանդր Բուխտատիի սպանության մասին հայտարարությամբ։ «Մամուլից ցավով իմացանք Ուկրաինայի քաղաքացի Օլեքսանդր Բուխտատիի ողբերգական եւ ցնցող մահվան եւ դրանում Հայաստանի քաղաքացու հնարավոր ներգրավվածության մասին։ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խոր ցավակցություն է հայտնում Օլեքսանդրի ընտանիքին եւ մերձավորներին, եւ վճռականորեն դատապարտում է ցանկացած բռնություն։ Վստահություն ենք հայտնում, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները հանցագործության համակողմանի եւ օբյեկտիվ հետաքննություն կիրականացնեն, եւ մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն օրենքին համապատասխան։ Հայաստանի դեսպանությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել քննությանը»,- ասվում է հայտարարությունում։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ուկրաինայում նախագահի աշխատակազմի աշխատակցի սպանության կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի։

Նմանատիպ նյութեր