211652_close_icon
views-count102300 դիտում article-date 13:30 18-03-2019

Գումի շուկայում բարձիթողի վիճակ է. կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն. Սննդի անվտանգության տեսչությունն արդյո՞ք հետևություններ կանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է իր ընթերցողի տրամադրած տեսանյութը, որը տեսանկարահանվել է երեկ՝ մարտի 17-ին, որտեղից պարզ է դառնում, թե ինչպիսի բարձիթողի ու հակասանիտարական վիճակ է տիրում Երևանի Գումի շուկայում։ Տեսանյութում պարզ երևում է, թե կատուն ինչպես է թաթերի վրա ձգվելով՝ համտեսում շուկայում գտնվող մսի բաժնում կախված միսը։ Հարց է առաջանում՝ մսի վաճառքով զբաղվող պատասխանատուները տեղյա՞կ են, թե ինչպիսի վիճակում են զբաղվում մսի առևտրով, և չի բացառվում, որ կատվի կողմից համտեսված միսը վաճառեն քաղաքացիներին։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ Գումի շուկայի ղեկավարությունն ու Սննդի անտվանգության տեսչությունը միջոցներ կձեռնարկեն նման խորթ երևույթները վերացնելու համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին