211652_close_icon
views-count79911 դիտում article-date 12:40 14-09-2020

Հերթական ավտովթարը՝ նույն վայրում. բախվել են Hyundai-ն ու Mitsubishi-ն, որոնք կողաշրջվել ու փակել են ճանապարհը, կան վիրավորներ, նախարարն արդյո՞ք հետևություններ կանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 35-ամյա Անդրեյ Ա-ի վարած Mitsubishi Pajero մակնիշի և 44-ամյա Ժիրայր Ե-ի վարած Hyundai Elison մակնիշի ավտոեմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել են, և ճանապարհը դարձել է անանցանելի։ Վթարի հետևանքով Hyundai-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 83-ամյա Սիրվարդ Հ-ն և Mitsubishi-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 49-ամյա Մարիամ Մ-ն և 62-ամյա Կարնե Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ոստիկանության Թալինի բաժնի պետ Վահան Նասոյանը, ով օպերատիվ խմբի հետ ժամանել էր դեպքի վայր։ Դեպքի վայրի զննություն են կատարել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյան ու Վահագն Էլոյանը։ Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածը իսկական պատուահս է դարձել վարորդների համար, և վթարների պակաս չկա, այդ թվում՝ ողբերգական, ու վթարների արդյունքում բետոնե արգելապանեշներն ու տարբեր մակնիի ավտոմեքենաների ջարդված դետալներ շպրտված են այս ու այն կողմ։ Նշված հատվածում բացակայում են նախազգուշական նշանները, լուսային փարոսիկները, ինչպես նաև երթևեկությունը կարգավորող նշանները, ու դրա պատասխանատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու տեղի Ճանշինն են, մինչդեռ, եթե նախարար Սուրեն Պապիկյանը սրտացավ մոտեցում ցուցաբերի և կարգի հրավիրի տեղի ճանշինականներին, ապա մի քանի ժամը բավարար է, որպեսզի հարցը լուծեն՝ տեղադրեն նշանները, լուսային, նախազգուաացնող փարոսիկներն ու բետոնե արգելապատնեշները, հակառակ դեպքում հերթական վթարը կամ վթարները տեղի կունենան, ու դրա պատասխաատվությունը ընկնելու է Ս. Պապիկյանի ղեկավարած կառույցի վրա։ Գոնե այս վթարից հետո պատասխանատուները հետևություններ անեն ու թերությունները վերացնեն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միայն 1 շաբաթվա ընթացքում նշված վայրում տեղի է ունեցել 10-ից ավելի ճանապարհատրանսպորտային պատահար, այդ թվում՝ ողբերգական, մի քանի վթարներում էլ վարորդները, չսպասելով ճանապարհային ոստիկաններին ու ԱՊՊԱ գործակալներին, իրար հետ լեզու են գտել, մեքենաները տեղափոխել անվտանգ վայր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր