211652_close_icon
views-count7055 դիտում article-date 14:52 17-03-2019

Լարված իրավիճակ Արագած գյուղում. բնակիչները փակել են Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Tert.am

Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Արագած գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին։ Պատճառը ՀԷԿ-ի աշխատանքն է, որը վնասում է գյուղի հողերին։ [url=https://www.tert.am/am/news/2019/03/17/aragats/2950284?fbclid=IwAR1wfuMJU3stmUd_e6M0DzR6bXs2zfoOntlwhqlo4dk3boKp_kt8RM_Dam0]Tert.am[/url]-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արագած գյուղի վարչական ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ 4 ամիս առաջ բնակիչների պահանջով ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվել էր, երեկ աշխատանքը վերականգնվել է, որն էլ առաջացրել է բնակիչների դժգոհությունը. «Ժողովուրդը դժգոհում է, որ ուսումնասիրություն չի արվել, նրանց չեն տեղեկացրել աշխատանքի վերականգնման մասին։ Մի խոսքով՝ անելանելի վիճակ։ Երեկվանից են հավաքվել են, պահանջում են, որ մարզպետը, տարածքային կառավարման նախարարը գան, լսեն նրանց»։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/17/aragats/2950284?fbclid=IwAR1wfuMJU3stmUd_e6M0DzR6bXs2zfoOntlwhqlo4dk3boKp_kt8RM_Dam0]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր