211652_close_icon
views-count39562 դիտում article-date 21:48 16-03-2019

Երևանում Աշտարակ քաղաքի Կուլատիտիկի փողոցի 30-ամյա բնակիչը մոտոցիկլով վթարի է ենթարկվել. օպերատիվ են գործել բժիշկներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 16-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի բնակիչ, Կուլատիտիկի փողոցի բնակիչ, 30-ամյա Սարգիս Թամրազյանը իր վարած Hayasa մակնիշի AA 919 համարանիշի մոտոցիկլով Աթենքի փողոցում, «Հրազդան» տոնավաճառի հարևանությամբ բախվել է մայթեզրի բազալտե քարերին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Ս. Թամրազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտոցիկլավարը պահպանել է անվտանգության կանոնները, եղել է սաղավարտով: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հարություն Ղամբարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր