32667 դիտում
18:40 11-06-2017
Երևան-Իջևան ճանապարհին մոտոցիկլով վթարի է ենթարկվել «Սվին» ՍՊԸ-ի 28-ամյա ատամնաբույժը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ
Այսօր՝ հունիսի 11-ին, մոտոցիկլավարի վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 28-ամյա Սևան Մահմադինը իր վարած Jiemao մակնիշի AA120 համարանիշի մոտոցիկլետով Երևան-Իջևան ավտոճանապարհի 52.7 կմ հատվածում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին Ս. Մահմադինը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական միջամտությունից, քանի որ իրեն լավ է զգում:
Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլավար Ս. Մահմադինը աշխատում է Սվին ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
19706 դիտում
22:52 31-05-2018
Երևանում ՊՆ 25-ամյա ծառայողը Honda մոտոցիկլով վթարի է ենթարկվել. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ