Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կանաչ սահման» ակցիան
2019 թվականի մարտի 15-ին Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կանաչ սահման» ակցիան: Այս մասին հաղորդում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի ծառայությունը:
«Տվյալ միջոցառման շրջանակում Սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից պետական սահմանի երկայնքով ավելի քան 2000 երիտասարդ ծառեր կտնկվեն», - նշվում է հաղորդագրությունում:
«Կանաչ սահման» ակցիայի մեկնարկը տրվել է Արտաշատի սահմանապահ ջոկատում՝ ԽՍՀՄՆ հերոս Ալեքսանդր Կորյակովի մահվան վայրում:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետը, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը, իրավապահ մարմինների ներկայացուցիչները եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները:
Միջոցառման հյուրերն այցելել են սահմանային ուղեկալ, որտեղ ծառայություն է անցել Ա. Կորյակովը, որից հետո մասնակցել են ծառատունկին՝ սկիզբ դնելով սահմանային «կանաչ» մարաթոնին: