5001 դիտում
12:30 16-03-2019
Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն
ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, մարտի 16-ին՝ ժամը 01։30 սահմաններում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։
Այս մասին «Ֆեսբուք»-ում արած գրառման մեջ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»,- հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը։
Նմանատիպ նյութեր
2681 դիտում
12:37 06-09-2014
Հայ դիրքապահները սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու են գերեվարել
1234 դիտում
23:19 04-03-2024
Ինձ դատում են Արցախի համար պայքարելու համար, սահմանը հատած ադրբեջանցուն չեն դատում. Լևոն Քոչարյան
5186 դիտում
21:54 18-03-2019
Արման Թաթոյանն այցելել է ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացուն.
Այս բաժնից
568 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը