211652_close_icon
views-count3113 դիտում article-date 19:41 15-03-2019

Եվրոպայի լիգա. «Արսենալի» հաջորդ մրցակիցը «Նապոլին» է

Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Եվրոպա լիգայի 2018-19թթ. խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. [b] «Սրսենալ»-«Նապոլի» «Վիլյառեալ»-«Վալենսիա» «Բենֆիկա»-«Այնտրախտ» «Սլավիա»-«Չելսի»[/b] 1/4 եզրափակչի վիճակահանությունից հետո կայացավ նաև կիսաեզրափակչի վիճակահանությունը: Կիսաեզրափակչում «Նապոլի»-«Արսենալ» զույգի հաղթողը կխաղա «Վիլյառեալ»-«Վալենսիա» զույգի հաղթողի հետ, իսկ «Բենֆիկա»-«Այնտրախտ» զույգի հաղթողը՝ «Սլավիա»-«Չելսի» դիմակայության հաղթողի հետ: 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 11-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 18-ին: Կիսաեզրափակչի խաղերը նախանշված են մայիսի 2-ին և 9-ին: Եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր