Եվրոպայի լիգա. Հայտնի դարձավ «Արսենալի» մրցակիցը քառորդ եզրափակիչում
Նիոնում` ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Այս փուլում Լոնդոնի «Արսենալի» մրցակիցը դարձավ Մոսկվայի ԲԿՄԱ-ն:
[b]Վիճակահանությամբ ձևավորվեցին հետևյալ զույգերը.
[/b]
«Լեյպցիգ»-«Մարսել»
«Արսենալ»-ԲԿՄԱ
«Ատլետիկո»-«Սպորտինգ»
«Լացիո»-«Զալցբուրգ»
Քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 5-ին, իսկ պատասխանները՝ ապրիլի 12-ին:
Եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 16-ին՝ Լիոնում: