3762 դիտում
22:52 15-03-2019
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում բազկամարտի աշխարհի գործող չեմպիոնը պարգևատրել է դատապարտյալներին
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից 14.03.2019թ-ին դատապարտյալների շրջանում իրականացվեց մարզական միջոցառում՝ բազկամարտի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցելու համար շուրջ 20 դատապարտյալ ինտենսիվ ձևով մարզվում էր դեռևս փետրվարի 4-ից:
Բացման խոսքով հանդես եկավ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արծրուն Պետրոսյանը՝ ներկայացնելով նաև միջոցառման պատվավոր հյուրերին, որոնց թվում էին բազկամարտի աշխարհի գործող չեմպիոն Սերոբ Աբրահամյանը, Լոռու մարզի «ARMWRESTLING» ֆեդերացիայի նախագահ Արամ Զուրաբյանը և նույն ֆեդերացիայի մարզիչ Արտակ Օդաբաշյանը:
Ա. Պետրոսյանն իր խոսքում կարևորեց անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը:
Եզրափակիչ դուրս եկած ութ դատապարտյալներից առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Ա. Նիկողոսյանը, Ա. Առաքելյանը, Ա. Մուրադյանը: Նրանք բազկամարտի աշխարհի գործող չեմպիոն Սերոբ Աբրահամյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2288 դիտում
17:02 15-03-2019
Բազկամարտի աշխարհի գործող չեմպիոնը պարգևատրեց դատապարտյալներին
Այս բաժնից
346 դիտում
11:18 26-04-2024
Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ոստիկանություն
427 դիտում
10:31 26-04-2024
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
787 դիտում
09:47 26-04-2024
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել