Չեմպիոնների լիգա. կայացավ 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը. «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Յունայթեդը»
Շվեյցարական Նիոնում՝ ՈւԵՖԱ-ի գրասենյակում, կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.
[b]«Այաքս»-«Յուվենտուս»
«Լիվերպուլ»-«Պորտու»
«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի»
«Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ»[/b]
Քառորդ եզրափակչի վիճակահանությունից հետո կայացավ նաև կիսաեզրափակչի վիճակահանությանը: Կիսաեզրափակչում «Տոտենհեմ»-«Մանեչսթեր Սիթի» զույգի հաղթողի մրցակիցը կլինի «Այաքս»-«Յուվենտուս» զույգի հաղթողը, իսկ «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» զույգի հաղթողը կխաղա «Լիվերպուլ»-«Պորտու» զույգի հաղթողի հետ:
1/4 եզրափակչի առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 9-ին և 10-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 16-ին և 17-ին: Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղերը կկայանան ապրիլի 30-ին և մայիսի 1-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 7-ին և 8-ին:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հունիսի 1-ին, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում: