Եվրոպայի Լիգա. Կայացավ 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը
ՈւԵՖԱ-ի` Նիոնում տեղակայված շտաբ-բնակարանաում կայացավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքներով ձևավորվեցին ութ զույգեր:
Լոնդոնի «Արսենալի» մրցակիցն այս փուլում դարձավ ֆրանսիական «Ռենը»:
[b]1/8 եզրափակչի զույգերը՝
[/b]
«Չելսի»-«Դինամո Կիև»
«Այնտրախտ»-«Ինտեր»
«Դինամո Զագրեբ»-«Բենֆիկա»
«Նապոլի»-«Զալցբուրգ»
«Վալենսիա»-«Կրասնոդար»
«Սևիլիա»-«Սլավիա»
«Արսենալ»-«Ռեն»
«Զենիթ»-«Վիլյառեալ»
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումները կկայանան մարտի 7-ին և 14-ին: Եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին՝ Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում: