211652_close_icon
views-count2018 դիտում article-date 17:15 15-03-2019

Ավագ Ավանեսյանն ընդունել է Հնդկաստանից ժամանած գործարարների խմբին

Ավագ Ավանեսյանն ընդունել է Հնդկաստանից ժամանած գործարարների խմբին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն այսօր ընդունել է Հնդկաստանից ժամանած գործարարների խմբին։ Ներդրողները նշել են, որ մտադիր են Հայաստանում ներդրումներ անել մի քանի ոլորտներում, մասնավորապես՝նրանք հետաքրքրված են առևտրի, ծառայությունների մատուցման, արդյունաբերության ոլորտներով։ Նախարարի տեղակալը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունները և արտաքին արտոնյալ շուկաները։ Ավագ Ավանեսյանը ներդրողների ուշադրությունն է հրավիրել պետության կողմից ներդրումային ծրագրերին տրվող արտոնություններին։ Գործարարները հարցեր են ուղղել Հայաստանում հարկային և մաքսային կարգավորումների, ներդրումային օրենսդրական դաշտի վերաբերյալ։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են արդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրին առնչվող հարցերին, որով նախատեսվում է հիմնել մետաղական ամրանների և ամրաձողերի արտադրություն։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ներդրողներին հետաքրքրող ծրագրերի և կարգավորումների շուրջ։

Նմանատիպ նյութեր