211652_close_icon
views-count7228 դիտում article-date 14:26 15-03-2019

Նոր Զելանդիայում մզկիթներում զանգվածային սպանությունների զոհերի թիվը հասավ 47-ի. մարդասպաններից մեկը նկարահանել է իր կրակոցները. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր Նոր Զելանդիայում մի խումբ ծայրահեղականներ կրակ են բացել Քրայսթչերչ քաղաքի մզկիթում, որտեղ այդ պահին մոտ 300 հավատացյալներ են եղել: Ողբերգության արդյունքում զոհվել է 47 մարդ: Քաղաքային ոստիկանությունը հաստատել է մզկիթում հրաձգության մասին տեղեկությունը և քաղաքի կենտրոնական հատվածի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ իրենց տներից, ինչպես նաև հայտնել ցանկացած կասկածելի գործողությունների մասին: Քաղաքում փակ են բոլոր դպրոցներն ու հիվանդանոցը: Այժմ մզկիթի մոտ են գտնվում մոտ 15 ոստիկանական մեքենաներ և զինված ուժայիններ, բոլոր մերձակա փողոցները արգելափակված են: Ըստ ականատեսների, հարձակում իրականացնողները չորսն են եղել: Ոստիկանությունը այս ահաբեկչությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալել է երեք տղամարդու և մեկ կնոջ: Նրանցից մեկը նկարահանել է մզկիթին մոտենալու և կրակոցներ արձակելու պահը, և դրանք տարածել համացանցում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր