211652_close_icon
views-count49879 դիտում article-date 13:57 15-03-2019

Նոր զարգացումներ Նարեկ Սարգսյանի կողմից 23-ամյա քաղաքացու նկատմամբ սպանության փորձից. միջադեպին ներկա են եղել նախկին պատգամավորի տղան և քրեական հեղինակություն «Մաֆը»

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը մարտի 1-ին լուր է հրապարակել Նարեկ Սարգսյանի վերաբերյալ: Մասնավորապես, ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/01/1118689/?fbclid=IwAR29ieMbvOFQ3xCBMw4fRYr7YcbAxDd4pq7X_-SL55lSpatHnqlBzwKxvbk]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 28-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր ահազանգել քաղաքացի Տիգրան Սարգսյանը և հայտնել, որ 2012 թվականի դեկտեմբերի 23-ին քաղաքացի Նարեկ Սարգսյանը Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի 50/ա հասցեում գտնվող գետնանցումում ցանկացել է հրազենով սպանել իր ընկերոջը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այն անձնավորությունը, որին՝ ըստ Տ. Սարգսյանի, պետք է սպաներ Նարեկ Սարգսյանը, այս պահին կալանավորված է ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով և գտնվում է Նուբարաշենի բանտում։ Նա 23-ամյա Հ. Հ.-ն է։ Ահազանգողը հայտնել էր նաև, որ Ն. Սարգսյանը կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, սակայն վերջինս դանակով հարվածել է Հ. Հ.-ի կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածք։ [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, 2012 թվականի դեկտեմբերի 23-ի այդ միջադեպին՝ բացի Նարեկ Սարգսյանից, մասնակցել է նաև ԱԺ նախկին պատգամավոր, «Հայկոոպի Մարաշցի Աբո» մականվամբ Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուրը: Մեր տեղեկություններով, միջադեպին մասնակցել է նաև «Մաֆ» մականվամբ Հակոբ Հովհաննիսյանը, ով դեռ տարիներ առաջ հակասություններ է ունեցել Ն. Սարգսյանի հետ, ու «Մաֆը» իր մտերիմների մոտ հայտնել է, որ ինքը անհամբեր սպասում է, թե երբ են «Գոնսալես» անունը ստացած Ն. Սարգսյանին Չեխիայից արտահանձնելու Հայաստան: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, կա մտավախություն, որ 23-ամյա Հ. Հ.-ի անվտանգությունը երաշխավորված չէ, ու հնարավոր է նրա տեղափոխությունը թիվ 1 «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր