211652_close_icon
views-count1204 դիտում article-date 12:35 15-03-2019

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 15-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։

Նմանատիպ նյութեր