Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկացնում են, որ հունվարի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանպարհը բաց է։