4624 դիտում
12:20 15-03-2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորի դատավարությունը կսկսվի մարտի 21-ին
2018 թվականի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ մեղադրվող ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավարությունը կսկսվի մարտի 21-ին։
Այս մասին [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/03/15/%D5%A5%D6%80%D5%A2-%D5%AF%D5%BD%D5%AF%D5%BD%D5%BE%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A3%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%AB-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8/809367]«Փաստինֆո»[/url]-ն տեղեկացել է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Երջանիկի Մակյանին։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ծառուկյանը քննադատել էր բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը, ինչի պատճառով վիճաբանություն էր առաջացել Վյաչեսլավ Հարությունովի հետ։ Վիճաբանությունը վերաճել էր ծեծկռտուքի։ Դրա ետևանքով չեմպիոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, եւ ԱՕԿ նախագահի խորհրդական Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ ծանր մարմնական վնասվածքի պատճառում՝ մի խումբ անձանց կողմից, որը, սակայն, հետագայում վերափոխվել էր 112 -րդ հոդվածի 1-ին մասի` ծանր մարմնական վնասվածքի պատճառում։
Չնայած առաջադրված մեղադրանքին՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին Էդուարդ Բաբայանը ԲՀԿ-ից առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու եւ ընտրվել ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր՝ հավաքելով 7472 ձայն։
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
1475 դիտում
10:06 25-03-2015
ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը նպատակ ունի լքելու ԲՀԿ շարքերը. Ժողովուրդ
Այս բաժնից
1243 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
727 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր