211652_close_icon
views-count3517 դիտում article-date 10:45 15-03-2019

Նոր Զելանդիայում անհայտ անձինք կրակ են բացել մզկիթում հավաքվածների վրա. նշվում է առնվազն 27 զոհի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Նոր Զելանդիայում անհայտ անձինք կրակ են բացել Քրայսթչերչ քաղաքի մզկիթում, որտեղ այդ պահին մոտ 300 հավատացյալներ են եղել: Արդյունքում մոտ 30 հոգի վնասվածք է ստացել, կան զոհեր: Ավելի ուշ նոր տեղեկություններ հայտնվեցին, որ միայն մզկիթի տարածքում զոհվել է առնվազն 27 հոգի: Քաղաքային ոստիկանությունը հաստատել է մզկիթում հրաձգության մասին տեղեկությունը և քաղաքի կենտրոնական հատվածի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ իրենց տներից, ինչպես նաև հայտնել ցանկացած կասկածելի գործողությունների մասին: Քաղաքում փակ են բոլոր դպրոցներն ու հիվանդանոցը: Այժմ մզկիթի մոտ են գտնվում մոտ 15 ոստիկանական մեքենաներ և զինված ուժայիններ, բոլոր մերձակա փողոցները արգելափակված են: Ըստ ականատեսների, հարձակում իրականացնողները չորսն են եղել: Ոստիկանությունը այս ահաբեկչությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալել է երեք տղամարդու և մեկ կնոջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր