Թուրքիայում անհայտ անձինք կրակ են բացել զորամասի վրա
Թուրքիայի Իզմիր նահանգում անհայտ անձինք հրազենային կրակ են բացել տեղի զորամասերից մեկի վրա, այնուհետ թաքնվել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Միջադեպից տուժածներ չկան: Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է տանում նրանց գտնելու ուղղությամբ:
Վերջին օրերին Թուրքիայումիրավիճակը բավականին լարված է: Նախօրեին Մուշ նահանգում ահաբեկիչները հրզենից կրակ են բացել տեղի ժանդարմերիայի պետ, մայոր Ասլան Քոըլաքսըզային տեղափոխող ավտոմեքենայի վրա: Վերջինս ծանր վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ավելի ուշ մահացել: