211652_close_icon
views-count2789 դիտում article-date 15:42 06-02-2016

Դուբլինում բռնցքամարտի չեմպիոնական մենամարտից առաջ անհայտ անձինք կրակ են բացել. սպանվել է մեկ մարդ. տեսանյութ

Դուբլինում իռլանդացի Ջեյմի Կավանիի և պորտուգալացի Ժոաու Բենտուի միջև բռնցքամարտի մրցամարտից առաջ ընթացող կշռման արարողության ժամանակ անհայտ անձինք կրակ են բացել, որի հետևանքով սպանվել է մեկ մարդ: Մենամարտը պետք է կայանար WBO վարկածով թեթև քաշում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար: Կրակոցները արձակել են երեք անհայտ անձինք, որոնք ոստիկանների հագուստով են եղել: Դեպքը տեղի է ունեցել Դուբլինի հյուրանոցներից մեկում, որտեղ ընթանում էր կշռման արարողությանը և որին ներկա է եղել մոտ 200 մարդ: Ոստիկանների վարկածով, զինված հարձակումը կապված է եղել Կավանիի ընտանիքի մասնակցությամբ քրեական պատերազմի հետ: Կավանիի հայրն ու հորեղբայրը սպանվել էին այդ պատերազմի ժամանակ, երբ նրանց կասկածել էին թմրավաճառների գումարները յուրացնելու մեջ: Հարազատներին կորցնելուց հետո սա պետք է լիներ Կավանիի առաջին մենամարտը, որը միջադեպի պատճառով հետաձգվել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր