211652_close_icon
views-count1731 դիտում article-date 17:08 14-03-2019

Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարել «Գյուղական ֆինանսավորման կառույց» ՓԲԸ-ի ստեղծումը

Կառավարության նիստում այսօր քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեությունը դադարեցնելու, վերջինիս լիազորությունների մի մասի իրականացումը նախարարությանը վերապահելու վերաբերյալ որոշման նախագծերը: Քննարկվել է նաև ԾԻԳ-ի որոշ գործառույթների իրականացման համար «Գյուղական ֆինանսավորման կառույց» ՓԲԸ ստեղծելու հարցը: Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարել նոր կառույցի ստեղծումը, քանի որ վերջինիս վերապահված գործառույթները կարող է իրականացնել, օրինակ՝ նախարարության վարչությունը: Վարչապետի առաջարկությամբ համապատասխան որոշման նախագծերը հանվել են օրակարգից՝ լրամշակված տարբերակներով ներկայացնելու համար:

Նմանատիպ նյութեր