Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Թումո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ մարտի 13-ին,  Թումո Երևան այցելեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: 
Նախագահը` Վրաստանի պետական պատվիրակության և ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջեց կենտրոնով և ծանոթացավ Թումոյի կրթական ծրագրին։ 
Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը տիկին Նախագահին ներկայացրեց ընթացիկ նախագծերը` Թումո ստուդիաները, Թումո-ԵՄ կոնվերգենցիոն կենտրոնը, և կենտրոնի միջազգային ընդլայնման ընթացքը: 
Տիկին Զուրաբիշվիլին նաև ծանոթացավ դասընթացների և աշխատարանների ընթացքին, լսեց Թումոյի Թմբաթայի կատարումները։ «Վրաստանի մեր նոր տեխնոպարկում ստարտափների էկոհամակարգ ունենք, և Թումոյի նման նախագիծը հիանալի լրացում կարող է հանդիսանալ»,- նշեց նա:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

