9850 դիտում
19:53 13-03-2019
Ամեն ինչը թանկանում է, աշխատատեղերը կրճատում են, վիճակը գնալով ծանրանում է. Ծառուկյանը խոսեց ճգնաժամի մասին
Ոչ թե պետք է հարկերի կտրուկ ավելացում լինի, այլ թեթեւացում: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Օրինակ, եթե գործարարը պահում է 300 աշխատող եւ վճարում է 10 մլն դրամ հարկ, եթե այդ 10 մլն-ը դարձնում են 12, հնարավոր է 3-5 ամսվա ընթացքում այդ գործարարը սնանկ ճանաչվի, 300 ընտանիք տունը նստի, աղքատ լինեն կամ արտագաղթի ճանապարհը բռնեն, այդ բյուջեն 10 մլն էլ չի գնալու: Դրա համար այս ճգնաժամային վիճակում 10 մլն հարկը պետք է սարքել 7-8 մլն՝ խորհրդակցելով գործարարի հետ, որ եթե 8 մլն վճարես, հնարավո՞ր է, որ այդ 300 աշխատատեղը պահես»,-հայտարարեց ԲՀԿ առաջնորդը՝ հավելելով, որ եթե բյուջե գումար բերողին, աշխատատեղ ստեղծողին քամենք, մենք հաջողության չենք հասնի:
Հարցին, թե իր կարծիքով երկիրը ճգնաժամի մե՞ջ է, նա պատասխանեց. «Եղբայր, այսօր եթե ամեն ինչը թանկանում է, աշխատատեղերը կրճատում են, դա ի՞նչ է նշանակում: Իրավիճակը գնալով ծանրանում է, մենք պետք է քայլեր կատարենք:
Պետությունը, բացի բյուջեն, պետք է կողմնակի գումարներ դրվեն, պետականորեն արտադրամասեր բացվեն, օրինակ, պղնձաձուլարան դրվի, կաուչուկի գործարանը բացվի, որ կողմնակի գումարներ լինեն, որ թոշակ էլ բարձրանա, այլ ծախսեր էլ արվեն: Միայն հարկեր բարձրացնելով հնարավոր չէ»:
Նմանատիպ նյութեր
5266 դիտում
09:54 27-05-2017
Հայաստանի տնտեսական վիճակը գնալով էլ ավելի է ծանրանում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»