211652_close_icon
views-count841 դիտում article-date 18:55 13-03-2019

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստան այցելած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, Հայաստանում խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկանառողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքը, արձանագրած խնդիրները ևդրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Պաշտպանի աշխատակազմի գործունեությանը կապված խաղաղհավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության բաժիններում կատարված շուրջօրյա աշխատանքի, անհանդուրժողականության և ատելությանխոսքի բացառման հետ: ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները բարձր են գնահատել Պաշտպանի աշխատանքը և հետագայում արդյունավետ համագործակցությունը շարունակելուպատրաստակամություն հայտնել: Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը գնահատելու համար, պատրաստակամություն հայտնելշարունակել ակտիվ համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման գործում: ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների իրականացմանվերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները կամփոփեն առանձին զեկույցով։

Նմանատիպ նյութեր