3137 դիտում
11:18 13-03-2019
Ի՞նչ ունի ԱԺ երիտասարդ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը․ «Փաստ»
«ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այս տարվա փետրվարի 13-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել գույքի և դրամական միջոցների հայտարարագիր, որի համաձայն՝ սեփականություն հանդիսացող բնակարան և ավտոմեքենա չունի:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ջուլհակյանը հայտարարագրել է 8000 ԱՄՆ դոլարի պարտատոմսեր:
Վերջինիս հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3.100.000 ՀՀ դրամ:
Երիտասարդ պատգամավորի դրամական միջոցները կազմել են 1.500.000 ՀՀ դրամ, 2.500 ԱՄՆ դոլար և 1000 եվրո:
Արուսյակ Ջուլհակյանը, մինչ պատգամավոր դառնալը, 2015-2018թթ. եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ: 2015-2018թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ մի շարք ծրագրերի իրավաբան։
Մի կարճ ժամանակահատված եղել է Երևանի ավագանու անդամ:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
21:21 20-03-2024
ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԵԽ-ում պաշտոն է ստանձնել
880 դիտում
18:23 25-06-2024
Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ վեհաժողովում
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը